Աշխարհում գրանցվել է COVID-19-ով ախտահարման ավելի քան 465,9 միլիոն դեպք
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 465 միլիոն 943 հազար 45: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 65 հազար 260 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 683 հազար 737 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 970 հազար 009-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 43 միլիոն 004 հազար 005-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 516 հազար 281 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում էԲրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 532 հազար 810 հիվանդացած, նրանցից մահացել է 656 հազար 693 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 24 միլիոն 046 հազար 195 ախտահարված եւ 141 հազար 757 մահ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 781,1:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2979, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3052, Ֆրանսիայում՝ 2148 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: