Զելենսկին հանդես կգա Ճապոնիայի խորհրդարանի առջև. TBS

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթվա սկզբին հանդես կգա ճապոնացի խորհրդարանականների առջեւ, այդ հարցի շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Ճապոնիայի կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է TBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Սպասվում է, որ Զելենսկու ելույթը կկայանա մարտի 22-ին կամ 23-ին: Այս երկու օրերն ուկրաինական կողմին են առաջարկվել ընտրության համար: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նույնպես պաշտպանել է այդ ելույթի կազմակերպման գաղափարը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսակապով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի խորհրդականի, ԱՄՆ-ի Կոնգրեսի, Կանադայի խորհրդարանի, Գերմանիայի խորհրդարանի առջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031