Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 254 դեպք, որից 409 հազար 196-ը`առողջացած, 8592-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2822 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2396 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, առողջացել է 149 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 946 հազար 713-ի:

Տեսանյութեր

Լրահոս