Նազարյանը Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստի
Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, մարտի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Անտոնի Կազարյան – «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան – «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – «Նոա»
Արմեն Հովհաննիսյան – «Զիմբրու» (Մոլդովա)
Լեհական «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի հրավիրվել հավաքական վնասվածքի պատճառով:
Մարտի 27-ին Հայաստանի Մ21 հավաքականը կմեկնի Սերբիա, որտեղ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի շրջանակում ուժերը կչափի Սերբիայի Մ-21 ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։