Բաժիններ՝

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում բուք է։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Թումանյանի, Ստեփանավանի, Աշոցքի, Ջերմուկի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս