Բաժիններ՝

Եկեք փոխենք սովորությունը. Վրաստանում անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ

Վրաստանում «Եկեք փոխենք սովորությունը» կարգախոսով անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ: Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նախատեսված են իրազեկման մի շարք միջոցառումներ: Նշվում է, որ աղի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը և հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի: Այս բարդությունները կարելի է կանխել՝ հրաժարվելով շատ աղ օգտագործելուց

Վրաստանում աղի սպառման մասին հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 47.8 տոկոսն աղ է ավելացնում արդեն պատրաստի սննդին, 10 տոկոսն՝ առանց նախապես համտեսելու: Հարցվածների մեկ երրորդը հաճախ դիմում է արագ սննդի ծառայություններին:

«Կարևոր է, որ բոլորս միասին հասկանանք աղի ավելորդ սպառման բացասական ազդեցությունը մեր առողջության վրա եւ փոխենք մեզ վնասող սովորությունը: Հատկապես, որ դա այդքան էլ դժվար չէ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս