Բաժիններ՝

Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը ՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ ՝ 73 կգ) կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում: Ավարտից հետո նրանք կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս