Ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները մարտի 16-ին Տափերական գյուղում հայտնաբերել և Արտաշատի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Միքայել Հ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: