Բաժիններ՝

Թուրքիայի կրկին հայտարարել է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին «անեքսիա» է

Թուրքիան կրկին հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով «միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 8-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում 8 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին «անօրինական» հանրաքվե է անցկացվել և Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկվել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։

Շեշտվում է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ միջազգային հանրությունը չեն ճանաչում Ղրիմում 8 տարի առաջ տեղի ունեցածը:

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմի, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակին, որոնք համարվում են թերակղզու հիմնական տարրերից մեկը»:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի ժամանակ, որին ի դեպ մասնակցում էր նաև ՀՀ արտգործնախարարը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խոսեց Ղրիմի իրադարձությունների մասին՝ անվանելով այն «օկուպացիա և անեքսիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս