Բայդենը Պուտինին անվանել է «պատերազմական հանցագործ». Պեսկովը հակադարձել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին խոսելիս հայտարարել է. «Նա պատերազմական հանցագործ է»:
Դրան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Ջո Բայդենի հայտարարությունը աններելի է և անթույլատրելի։ Դա մի երկրի ղեկավարի հայտարարություն է, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել»: