«Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամոթ ունեցողը ինքնասպան կլիներ…

Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում։

Դիվանագետությամբ զբաղվելը ձեր խելքի բանը չէ, որովհետև դիվանագետը լեզվին տալուց կամ անտաղանդ սուտ ասելուց առաջ տասը կմտածի, հետո կարտաբերի։ Իմաստակի ինքնավստահ հայացքն ու միմիկան, ներվային ժեստերն ու ճապաղ մտքերը, ստելն ու հակագիտական ելույթները նույնիսկ ձեր հավատարիմների բանակի՛ն են շշմեցնում։ Այսպես.

1-Հայաստանը ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթի հեղինակ չէ, այլ այդ կառույցին միացել է 1992-ին, ադրբեջանն էլ՝ 1993-ին,

2- այս պետությունները համատեղ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։

3- խոսքն ընդամենը Ալմաաթիի հռչակագրի մասին է, որին հետխորհրդային 8 երկիր միացել է 92 թ-ից սկսած,

4- ԱՊՀ հռչակագիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին համապատասխան, ներառում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը։

Պի՛նդ եղեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031