Զելենսկին խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել բոլոր ռուս քաղաքական գործիչների դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ ապահովել Ուկրաինային С-300 և հակաօդային պաշտպանության այլ համակարգերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուկրաինայի նախագահը հակաօդային պաշտպանության համակարգերը խնդրել է որպես ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլընտրանք։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահն իր ելույթում խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել բոլոր ռուս քաղաքական գործիչների դեմ, կոչ է արել ամերիկյան բոլոր ընկերություններին լքել Ռուսաստանի Դաշնությունը։