Ղազախստանում ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացուհու, որը 25 տարի գտնվել է միջազգային հետախուզման մեջ
Ղազախստանում տրանսպորտային ոստիկանները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացուհու, որը 25 տարի միջազգային հետախուզման մեջ է գտնվել սպանության մեջ մեղադրվելուց հետո: Այդ մասին հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարության տրանսպորտի ոստիկանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Մարտի տասին Սատպաեւ քաղաքում դեպարտամենտի քրեական ոստիկանության եւ ոստիկանության գծային բաժանմունքի աշխատակիցները Կարագանդա-Սորտիրովոչնայա կայարանում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 56-ամյա քաղաքացուհու, որը 25 տարի հետաքննությունից թանքվել է հատկապես ծանր հանցագործություն կատարելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները պարզել են, որ ձերբակալվածին որոնել են Ռուսաստանի ՆԳ նախարարության Չելյաբինեսկի մարզի գլխավոր վարչության ներկայացուցիչները: 1997 թվականից նա միջպետական հետախուզման մեջ է գտնվում հանցագործություն կատարելու համար՝ նախատեսված ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով («Սպանություն»), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: