Շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճ է արձանագրվել․ ԱՀԿ
Ավելի քան 11 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով անցած շաբաթվա ընթացքում, 43 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 8 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը կրճատվել է 17 տոկոսով, մարտի լույս 16-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ինչպես նշված է կազակերպության շաբաթական տեղեկագրում, «էական նվազումից հետո, որը դիտվել է հունվարի վերջից, COVID-19-ի նոր դեպքերի թիվը մարտի 7-ից մինչեւ 13-ն ընկած շաբաթվա ընթացքում 8 տոկոսով աճել է»:
Միեւնույն ժամանակ մահացությունը շարունակում է նվազել: Անցած յոթ օրում արձանագրվել է 17 տոկոսով պակաս մահացու վախճան, քան նախընթաց շաբաթում: ԱՀԿ-ում ստացվել են հաղորդումներ 11 407 714 մարդու վարկաման մասին: Արձանագրվել է 43 097 մահացու վախճան:
Նախորդ շաբաթվա (փետրվարի 28-ից մնչեւ մարտի 6-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29 տոկոսով), Աֆրիկայում (12 տոկոսով) եւ Եվրոպայում (2 տոկոսով): Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած երեք տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել է: Առանձնապես էական նվազում է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (24 տոկոսով): Եվրոպային է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 44 տոկոսը:
Մահացությունն աճել է Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում առանձնապես խիստ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (49 տոկոսով) եւ Աֆրիկայում (41տոկոսով): Եվրոպայում արձանագրվել է նվազում 23 տոկոսով, Ամերիկայում՝ 15 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Կորեայի Հանրապետությունը (2 100 171):
Այնուհետեւ հաջորդում են Վիետնամը (1 670 627), Գերմանիան (1 350 362), Նիդեռլանդները (475 290) եւ Ֆրանսիան (419 632): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (9 078):
Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (4 530), Բրազիլիան (3 301), Ինդոնեզիան (1 994) եւ Չինաստանը (1 955): Մարտի 15-ի Երեւանի ժամանակով 20:56-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 458 479 635 ախտահարվածների եւ 6 047 653 մահացածների մասին:
Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 1 413 309-ով, մահացու վախճաններինը՝ 3 805-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: