Տոկաևը կոչ է արել՝ արգելք սահմանել նախագահի ազգականներին պետական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ։
«Պետության ղեկավարը պետք է հանդես գա բոլոր քաղաքացիների համար հնարավորությունների հավասարության անխախտ երաշխիքով: Ուստի նախագահի մերձավոր ազգականների համար օրենսդրական արգելք կսահմանվի կիսապետական սեկտորում քաղաքական պետական ծառայողների tւ ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ»,-ասել է նա՝ մարտի 16-ին երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում, հաղորդել է ՌԻԱՆ Նովոստին: