«Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ։
Հիմա հասկացա՞ք,որ 2018-ի իշխանազավթումը ոչ այնքան Սերժի ու Հանրապետականի դեմ էր, որքան հայկականության, ինքնիշխանության ու ազգային արժեքների։
Պատահական չէր, որ Նիկոլի «կառուցողական գործընկեր» Ալիեւն ասում էր ,որ Ադրբեջանն էլ իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության գործընթացում։
Այլեւս կապիտուլյանտները որեւէ բան չեն էլ թաքցնում։
Մեկն Անթալիայում թուրքի հետ «խաղեր» է տալիս, իսկ մյուսը՝ հայտարարում, որ Արցախի Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։
Ու սա ասում են կապիտուլյանտի թիմակիցները, ով «կոկորդը ճղում» էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դա քիչ էր, հիմա էլ հայ ժողովրդի անունից սրանք հայտարարում են, որ Հայաստանի բնակչությունն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Ո՞վ, ովքե՞ր են սրանց նման թրքահաճո օրակարգ լիազորել։
Համաձա՞յն եք այս զառանցանքի հետ։
Եթե այո, ուրեմն դուք որեւէ ընդհանուր բան չունեք Անդրանիկի, Նժդեհի, Մոնթեի, Դուշմանի, Աբաջյանի հետ, ու ձեր տեղը թալեաթների ու քեմալների ջատագովների շարքում է։
Իսկ եթե՝ոչ ,ուրեմն բոլորս միասին մեր վճռական խոսքը ժամանակն է վեր ածենք գործի։
Յուրաքանչյուրս նախ պետք է լինենք այն «վճռական մենակը, ով չի կզելու թրքասիրական «ղազագրի»տակ՝ բռունցք կազմելով հանուն Հայաստանի ու Արցախի։
Հակառակ դեպքում մեր յուրաքանչյուրիս կյանքը գրոշի արժեք չի ունենա»։