Բաժիններ՝

Դահուկորդ Միքայել Միքայելյանը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հատուկ ծրագրով

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի թարմացված ծրագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է անձամբ մարզիկը` Միքայել Միքայելյանը:

«Պեկինի Օլիմպիական խաղերում կազմակերպվածության առումով բացարձակ ոչ մի խնդիր չունեցանք: Սրանք իմ երկրորդ Օլիմպիական խաղերն էին: Պեկինի խաղերն ինձ առավել տպավորեցին: Բայց կորոնավիրուսի պատճառով ներկա չէին երկրպագուները, ինչն իր ազդեցությունը թողեց»,-ասաց Միքայելյանը:

Դահուկորդի խոսքով` մարզական տեսանկյունից ինքը գոհ չէ իր գրանցած արդյունքներից, քանի որ նախապատրաստական շրջանն առավել հագեցած էր եղել: «Եթե ինքս ինձ գնահատեմ 10 բալային համակարգով, ապա` 5 բալ կգնահատեմ: Ես ինքս ինձնից առավել շատ սպասելիքներ ունեի»,-շեշտեց մարզիկը:

Միքայելյանի համար այս մրցաշրջանն ավարտված է: Դահուկորդը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի ծնողների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ, ովքեր նաև հավաքականի մարզիչներն են: Նա նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հատուկ ծրագրով:

«Մարզումներս կշարունակեմ մինչև ապրիլ. Աշոցքում ձյունը երկար է մնում: Հիմա նաև թեթև հանգստի փուլ է մեզ համար: Մարզումային պլանն էլ փոփոխության կենթարկենք»,-եզրափակեց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031