Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններում տեխնիկական դադարը կտևի մինչև վաղը՝ մարտի 15-ը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:

«Մինչև վաղը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել լրացուցիչ աշխատանքի և առանձին հստակեցումների համար: Բանակցությունները շարունակվում են»,-նշել է Պոդոլյակը:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի առցանց ձևաչափով: Մարտի 12-ին Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր:

Տեսանյութեր

Լրահոս