Բաժիններ՝

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի փետրվարի 2-ի որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը, խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը:

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցում են էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»,-նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031