Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1077845.jpg)
Թուրքիայի կառավարության մարտի 15-ին տեղի ունենալիք նիստի ժամանակ առաջնային կերպով քննարկվելու են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ»-ը:
Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ կկատարվի նաև Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի արդյունքներին և պանդեմիայով պայմանավորված առողջապահական հարցերին:
Քննարկվող թեմաներից է լինելու նաև Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։