Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/chanaparh.jpg)
Մարտի 14-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 14։48-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա: