Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս