Բաժիններ՝

Ռուսաստան մեկ օրում շուրջ7000 փախստականներ են ժամանել Դոնբասից

Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԴԾ-ի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը: «Անցած օրվա ընթացքում Ռոստովի մարզի անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել են շուրջ 7 հազար քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ, որոնք դեռ 2014 թվականին հայտարարվել էին Կիեւից անկախ, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս