«Արցախը իր պատմության ընթացքում այսքան անտեր ու անտեսված չի եղել երբեք, ինչքան սրանց ղեկավարման 4 տարիներին». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազատ Անկախ Արցախը իր պատմության ընթացքում այսքան անտեր ու անտեսված չի եղել երբեք, ինչքան սրանց ղեկավարման 4 տարիներին:
Հենց այս պահին Արցախի նկատմամբ տարվում է միտումնավոր քաղաքականություն, ինչի արդյունքը լինելու է էլ ավելի հայաթափել և նախապատրաստել վերջին փուլը՝ հողերի հանձնումը թշնամուն:
Անկեղծ ասած ես մի բանի վրա եմ զարմանում, մենք ոնց ենք կարողացել մի քանի հազար տարի պահել հայ Ազգի գենը. «հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել» Հրանտ Մաթևոսյան:
Մեր ՀԱՅՐԵՆԻՔ Արցախը քանդեցին բոլոր ժամանակների պոռոտախոս ու գլուխգովան հայերը: Հիմա էլ բերանները ջուր առած լուռ հետևում են:
Հ.Գ. Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան: ՆժԴԵՀ»