Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։ Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։
Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին։
Ուկրաինական կողմի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը քննարկում են տարբեր առաջարկներ։ «Դրանք բազմաթիվ են, տասնյակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանք առնչվում են կրակի դադարեցմանն ու ռուսական զորքի դուրսբերմանը։
Նա տեղեկացրել է, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի ավարտական տարբերակը, կհանդիպեն և այն կստորագրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։