Բաժիններ՝

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման

Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քաբաշի նկատմամաբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուին-խմբ․) վիրավորելու» հոդվածներով։ Լրագրողը, սակայն, մեղավոր է ճանաչվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել էր հունվարի 22-ին։ Նրա դեմ հետաքննություն էր սկսվել, քանի որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանք էր դիտարկվել հունվարի 14-ին թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում նրա արած արտահայտությունը։ Քաբաշը մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031