Ադրբեջանական կողմի արձակած արկերը ընկել են Խնապատի վարելահողերի տարածքում. տուժածներ չկան

Այսօր՝ մարտի 11-ին, ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակիցն այսօր անմիջապես այցելել է Խանապատ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ պայթյունները լսվել են ժամը 10:20-ից 10:30-ին:

«Սա Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունների շարունակությունն է:

Արկերը ընկել են համայնքի վարելահողերի տարածքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: 1 րոպեի տարբերությամբ 2 ական է պայթել:

Մի քանի օր է` Խրամորթի և մեր համայնքի ուղղությամբ ադրբեջանցիները արկեր են արձակում՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով: Սակայն գյուղում խուճապային տրամադրություններ չկան», – նշել է Ս. Շահրամանյանը:

Խնապատի համայնքապետարանի շենքում գյուղի տղամարդիկ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ հանդիպում են ունեցել, արտահայտել իրենց մտահոգություններն ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հանդես եկել համայնքի բնակչության ինքնապաշտպանությունն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների կազմակերպման առաջարկություններով՝ շեշտելով, որ ոչ մի պարագայում չեն հեռանալու Խնապատից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031