Ստեփանակերտն ամբողջությամբ հոսանքազրկված չէ. Էլեկտրամատակարարման որոշ խնդիրներ կան որոշ հասցեներում
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/arcax-20.jpg)
Ստեփանակերտի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառը էլցանցի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից։ Հոսանքի անջատումները Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տևում են ոչ երկար․ հնարավորինս արագ վերականգնվում է էլեկտրամատակարարումը։
Ներկա պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մեծ մասում՝ այդ թվում քաղաքապետարանում, լույս կա։