Բաժիններ՝

Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Գեղամ Ստեփանյան

Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Գազի մատակարարման խափանումն անհնար է դարձնում մարդկանց տարբեր իրավունքների իրացումը: Մեծամասամբ դա ազդել է կրթական գործընթացի վրա. երեկ արդեն հայտարարություն է տարածվել Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից, որ դրանով պայմանավորված գարնանային արձակուրդներն ավելի շուտ կհայտարարվեն: Այսինքն` արդեն իսկ երևում է, որ երեխաների կրթության գործընթացը տուժելու է՝ գազի խնդրով պայմանավորված: Կա որոշակի ազդեցություն արտադրությունների վրա, հացի արտադրամասերի վրա: Այսինքն` սովորական կենսական անհրաժեշտության ապահովման հարցերի վրա գազի բացակայությունը մեծապես ազդում է»,- ասաց Ստեփանյանը:

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս