Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ գրասենյակ
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/275573764_4827552814022496_8163355971187557209_n-1.jpg)
Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԽ գրասենյակը:
Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։
Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։