Չավուշօղլուի հայտարարությունը` ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում, որում ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն այն է, որ տարածաշրջանում կրկին խաղաղություն հաստատվի: Շարունակելու ենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև դիվանագիտությունը աշխատեցնելու ուղղությամբ մեր ջանքերը»:

Նշենք, որ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում ռուսական ու ուկրաինական կողմերին չի հաջողվել հրադադարի հարցում պայմանավորվածության հասնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031