Անցկացվել են ուսումնական վարժանքներ
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/image-1.jpg)
Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ:
Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը։