Բաժիններ՝

Տեսախաղեր կարող են բարելավել ընթերցելու հմտությունը. գիտնականներ

Կանադական Սասկաչևանի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն են կատարել, որը կոտրել է կարծրատիպն այն մասին, թե վիդեոխաղեր խաղալը վնասակար է։ Ըստ հետազոտության՝ տեսախաղերը կարող են բարելավել ընթերցելու հմտությունը, քանի որ դրանք նպաստում են ուշադրության կենտրոնացման ունակության բարելավմանը։ Այս մասին հաղորդում է Daily Mail–ը։

«Ուշադրության կենտրոնացումը ընթերցելու հմտության ամենակարևոր մասն է»,- ասում է Շեյլին Կրեսը, ով ղեկավարում է ուսումնասիրությունը։

«Աչքերը պետք է համակարգված կերպով սկանավորեն գրքի էջերը՝ յուրաքանչյուր բառ և նախադասություն ճիշտ հասկանալու համար: Հետևաբար, գործունեությունը, որը կարող է ազդել ուշադրության կենտրոնացման գործընթացների վրա, ինչպիսիք են տեսախաղերը, կարող են նաև ազդեցություն ունենալ ընթերցանության վրա»,–ասել է Կրեսը։

Հետազոտության ժամանակ գիտնականների թիմը նախ ուսումնասիրել է ամենահայտնի վիդեոխաղերը՝ փորձելով ֆիքսել հետին ֆոնում գտնվող առարկաները, որոնք խաղացողները պետք է արձագանքեն։

Այնուհետև, վիդեոխաղերի տարբեր մակարդակի փորձ ունեցողներին խնդրել են գաջեթներով ընթերցանության առաջադրանք կատարել, որի ժամանակ էկրանի ծայրի հատվածներում բառեր են թարթել։

Փորձը ցույց է տվել, որ այն մասնակիցները, որոնք ավելի շատ են վիդեոխաղեր խաղում ավելի արագ են արձագանքում ու կարդում այդ բառերը։ Այսինքն՝ խաղերը մարզել են նրանց ուշադրությունն ու ռեակցիան երկրորդային հատվածների գործողությունների համար։

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումները կհանգեցնեն այնպիսի տեսախաղերի ստեղծմանը, որոնք կարող են խթանել մարդուն անհրաժեշտ ունակությունների զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս