Փաշինյանն ապրիլին կայցելի ՌԴ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրում է ապրիլին այցելել Ռուսաստան։
«Ինչպես գիտեք, ես ծրագրում եմ ապրիլին այց կատարել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ մենք նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն լինի հագեցած և բարձր մակարդակի վրա լինի»,-ասել է նա Կառավարության նիստում: