Չավուշօղլուն Լավրովի եւԿուլեբայի հետ հանդիպում կունենա Անթալիայում
Ռուսաստանի եւ Ոկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Դմիտրի Կուլեբան բանակցությունների համար Անթալիայում կլինեն Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:45-ին (Երեւանի ժամանակով 11:45-ին), Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն նրանց կհանդիպի արարողակարգային նկարահանման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են բանակցությունների կազմակերպիչները:
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Մեւլյութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակցությունները պլանավորվում են հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, Անթալիայում: Սա ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
«Սպասվում է, որ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ կհանդիպի 10:45-ին: Կանցկացվի արարողակարգային նկարահանում»,-հաղորդել են կազմակերպիչները: