Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 65 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ստացիոնար բուժում է ստանում 26 մարդ:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս