Բաժիններ՝

ԱՄՆ-ի կնգրեսականներն ընդունել են օրինագիծ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին հավանություն է տվել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՌԴ-ի մասնակցության դադարեցման նպատակով ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվելիք միջոցների մասին օրինագծին: Քվեարակության հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախաձեռնությունը պաշտպանել է15 կոնգրեսական, 17-ը քվերակել է դեմ: Փաստաթղթի համաձայն՝ «պետք է սահմանվի» ՌԴ-ից ԱՄՆ էներգակիրների, այդ թվում նավթի եւ գազի «ներկրման արգելք»: Բացի դրանից, ամերիկացի պաշտոնատար անձանց կարգադրվում է քննարկել քայլեր «ԱՀԿ-ին ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու նպատակով»: Առայժմ չի ճշտվում, թե օրինագիծը երբ կքննարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս