Բաժիններ՝

Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը բարձրացել է մինչև 33 տոկոս Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ շաբաթում աճել է 8,5 տոկոսային կետով՝ մինչեւ 33,5 տոկոս: Այդ մասին է վկայում հասարակական կարծիքի հարցումը, որը կատարել է Elabe սոցիոլոգիական ծառայությունը, դրա արդյունքները մարտի 8-ի երեկոյան հայտնել է BFM TV հեռուստաալիքը։

Առաջին փուլում Մակրոնի ամենամերձավոր մրցակիցը եւ երկրորդ փուլ դուրս գալու թեկնածուն «Ազգային մաիվորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն է. նրա օգտին պատրաստ է քվեարկելու հարցման մասնակիցների 15 տոկոսը: Բայց եթե Լը Պենը կորցրել է վարկանիշի երկու տոկոսային կետ, ապա «Չենթարկվող Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մեշալոնն, ընդհակառակը, հավաքել է 0,5 տոկոսային կետ եւ 13 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը:

Երկրորդ փուլում պատկերը նույնպես էապես փոխվել է՛ Ուկրաինական օրակարգի ֆոնին, որը գործնականում ստվերում է թողել մնացած թեմաները հեռուստատեսությունում եւ խոշորագույն տպագիր հրատարակություններում, Մակրոնի շանսերը նկատելիորեն աճել են. Մակրոն – Լը Պեն «մենամարտի» դեպքում նրանց միջեւ քվեները կբաշխվեն պետության գործող ղեկավարի օգտին՝ 61 տոկոս 39 տոկոսի դիմաց:

Հարցումը կատարվել է մարտի 7-ից մինչեւ 8-ն ինտերնետի միջոցով՝ Սահմանադրական խորհրդի կողմից 12 թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակումից անմիջապես հետո, որոնք կմասնակցեն առաջին փուլին: Հարցմանը մասնակցել է Ֆրանսիայի եվրոպական մասի՝ 18 տարեկանից բարձր 1 580 բնակիչ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս