ՌԴ-ն պնդում է, որ Կիևը հարձակում էր նախապատրաստում Դոնբասում. հրապարակվել է գաղտնի փաստաթուղթ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ռազմական օպերացիայի անցկացման ընթացքում ՌԴ զինծառայողների ձեռքի տակ են ընկել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթեր: «Այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Կիևը 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակվողական օպերացիա են նախապատրաստել»,- ասել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է այդ փաստաթղթերը: