Բաժիններ՝

ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները հրաժարվել են խոսել Բայդենի հետ Ուկրաինայի մասին. WSJ

Մերձավոր Արեւելքի երկու պետությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցներից, որը ցանկացել է քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ նավթահանույթի ավելացման հնարավորությունը՝ ածխաջրածինների համաշխարհային գների իջեցման պամար: Մարտի 8-ին այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

«Հեռախոսազանգի ակնկալիքներ կային, սակայն այն չկայացավ»,- մեջբերում է հրատարակությունն ամերիկացի պաշտոնյայի խոսքը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ Բայդենի զրույցի պլանների վերաբերյալ: Նրա խոսքով՝ պետք է արծարծվեր նավթի հանույթի ծավալների ավելացման հարցը՝ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների պատժամիջոցների պայմաններում էներգակիրների գների աճի պատճառով: Հրատարակության տվյալներով՝ հեռախոսազրուցից հրաժարվելու համանման որոշում է ընդունել նաեւ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը:

Ինչպես նշում է թերթը, այն բանից հետո, երբ Մերձավոր Արեւելքի երկրների երկու ղեկավարները հրաժարվել են խոսել Սպիտակ տան ղեկավարի հետ, նրանք երկուսն էլ անցյալ շաբաթ հեռախոսազրույցներ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մարտի 8-ին Բայդենն ստորագրել է հրամանագիր, որն արգելում է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը եւ նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկական հատվածում, ինչը հարուցել է WTI մակնիշի նավթի ապառնագրի աճը մեկ բարելի դիմաց մինչեւ 124 դոլար, Brent մակնիշի նավթի ապառնագրի գինն այս շաբաթ առաջին անգամ հասել է 10-ամյա վաղեմության ռեկորդին եւ կազմել մեկ բարելի դիմար 128 դոլար: Մարտի 8-ին ԱՄՆ-ի ավտոլցակայաններում գները գերազանցել են պատմական առավելագույնը, եւ Բայդենը հայտարարել է, թե դրանք կշարունակեն աճել, սակայն ԱՄՆ-ի վարչակազմը ոչինչ չի կարող անել ստեղծված պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս