Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին. ՉԺՀ ԱԳՆ

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնման իր քաղաքականությամբ մեծ գերան է գցել ուկրաինական ճգնաժամի հրդեհի վրա», – ասել է դիվանագետը:

Դիվանագետի խոսքով` Չինաստանը միշտ էլ հավատացել է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ընդլայնման հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031