ԱՄՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ստիպված է վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գինը

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։

Այս մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ Հյուսթոնում կայացած էներգետիկ համաժողովում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և էներգակիրների գների աճը։

«Հավանաբար, ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու: Ակնհայտ է, որ էներգետիկ շուկաները այս պահին խառը վիճակում են։ Սրա հետ մի որոշ ժամանակ պետք է ապրենք»,- ասել է նա։

Միաժամանակ Քերին հավելել է, որ անհրաժեշտ է պահպանել միասնությունը, իսկ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է դարի «որոշիչ պահը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031