Բաժիններ՝

24-ամյա երիտասարդը «Ինստագրամի» միջոցով հաշիշ ու մարիխուանա էր ձեռք բերել

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման ենթարկեցին երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:

24-ամյա երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրեց ծխախոտի երեք տուփ․ երկուսում՝ մարիխուանայի նմանվող զանգված, երրորդում` օգտագործած կաթուցիչներ: Ըստ նրա` թմրանյութի հումքը հավաքել էր վայրաճ կանեփից: 26-ամյա երիտասարդն էլ մեքենայից ներկայացրեց 3 գրամից ավելի՝ մարիխուանայի, և 2 գրամից ավելի՝ հաշիշի նմանվող զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել Ինստագրամի միջոցով:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031