Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ

Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ, քանի որ դա սպառնում է հակամարտության էսկալացմանը:

Այդ մասին հաղորդում է Politico թերթը: Այսպես, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է Արեւմուտքի այն պարտականության մասին, որ «Մոսկվային պետք է պարզորոշ հասկանալ տալ, որ չի պատրաստվում նրա հետ պատերազմել»: Ավելի ուշ նա հավելել է, որ ռուսական ինքնաթիռները «խոցելու համար» Կոնգրեսը պետք է օրինագիծ ստորագրի «Պատերազմ հայտարարելու» մասին, բայց նման բան դեռ տեղի չի ունենում: Իր հերթին հանրապետական Ջոնի Էռնսթը հայտարարել է, որ «նման միջոցի սահմանումը «կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ»:

Կուսակցության գծով նրա զինակից եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել սահմանափակվել ռուսական էներգետիկական ընկերությունների դեմ պատժամիջոցներով եւ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ:

Ներկայում միայն ԱՄՆ-ի մեկ սենատոր՝ դեմոկրատ Ջո Մանչինը, դեմ չի արտահայտվել Ուկրաինայի երկինքը փակելուն՝ ի պատասխան ուղիղ հարցման:

Նա տարտամորեն ասել է, որ ԱՄՆ-ը «Ուկրաինայի ժողովրդին, Ուկրաինայի նախագահին ու նրա կառավարությանը կաջակցի հնարավոր բոլոր միջոցներով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս