Բաժիններ՝

Մոսկվայի և Բեռլինի միջեւ հարաբերություններից է կախված Եվրոպայի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը, երկու երկրների հարաբերություններից կախված կլինի մայրցամաքի խաղաղությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:

«Հուսանք, որ վերջին հաշվով առողջ բանականությունը կհաղթի եւ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը. չէ որ «վաղը չէ մյուս օրն» անպայմանորեն կգա»,-ասել է Տյապկինը: Նրա խոսքով՝ «ներկայիս տարաձայնությունների ողջ սրությամբ հանդերձ Ռուսաստանը եւ Գերմանիան հարեւաններ կմնան Եվրոպայում, որոնց միջեւ հարաբերություններից կախված կլինի Եվրոպայի խաղաղությունն ու բարգավաճումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031