Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 401 դեպք, որից 406 հազար 570-ը`առողջացած, 8548-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4653 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2598 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, առողջացել է 377 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 918 հազար 947-ի:

Տեսանյութեր

Լրահոս