Բաժիններ՝

Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Բալկանյան երկրների առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդնել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: Առաջին մրցաշարնանցկացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Առաջնությանն անդամակցում է 23 երկիր:Հայաստանն առաջնությանը սկսել է մասնակցել 2013 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս