Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կոչ է արել իր քաղաքացիներին մտածել Ռուսաստանից հեռանալու մասին

Բրիտանիան կոչ է անում իր քաղաքացիներին՝ մտածել Ռուսաստանից հեռանալու մասին՝ պայմանավորված Ուկրաինայի իրավիճակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Եթե ձեր ներկայությունը Ռուսաստանում շատ էական չէ, ապա մենք խորհուրդ ենք տալիս մտածել հեռանալու մասին»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բրիտանիան խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ թռիչքների մատչելի տարբերակների բացակայության և տնտեսական անկայունության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս