Բաժիններ՝

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Լեհաստան ու Ռումինիա

Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը մարտի 9-11-ը կայցելի Լեհաստան ու Ռումինիա: Այս մասին հայտնել է փոխնախագահի ներկայացուցիչ Սաբրինա Սինգխը:

Լեհաստանի ու Ռումինիայի ղեկավարությունների հետ հանդիպումներում քննարկման կենտրոնական թեման լինելու է իրադրությունն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական գործողությունների համատեքստում:

Կամալա Հարիսը մտադիր է նաև քննարկել ԱՄՆ աջակցության հարցն՝ ուղղված այն երկրներին, որոնք ընդունում են փախստականների Ուկրաինայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս