Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 226 դեպք, որից 405 հազար 688-ը`առողջացած, 8528-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5384 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3014 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք, առողջացել է 695 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 912 հազար 927-ի:

 

Տեսանյութեր

Լրահոս